Քննարկվել են Քաջարան-Ագարակի շինարարության հետ կապված հարցեր

12-06-2026
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի ղեկավար Մկրտիչ Կիրակոսյանը, ծրագրի ինժեներները հանդիպել են Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնող իրանական "Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana" ՀՁ-ի և տեխնիկական հսկողությունը կատարող խորվաթական Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering-ի ներկայացուցիչների հետ։
 
Քննարկվել են աշխատանքների առաջընթացը, ներկա փուլում կամուրջների, արհեստական կառույցների, թունելների կառուցման հետ կապված տեխնիկական հարցեր և այլ թեմաներ։
 
Նման հանդիպումներ ծրագրի պատասխանատուների հետ կազմակեպվում են պարբերաբար։ Դրանք նպատակ ունեն արագ լուծում տալու աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրներին ու ապահովելու ծրագրի արդյունավետ իրականացումը։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին