Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
13-04-2026
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի 7 կմ թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագրին առնչվող հարցերը։ Կառավարման խորհրդի քննարկմանն են ներկայացվել մրցույթի գնահատման արդյունքները, որոնք արժանացել են հավանության:
Միաժամանակ, անդրադարձ է կատարվել նաև Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքներին։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին հանձնարարվել է անցնել մրցութային գործընթացի հաջորդ փուլ՝ ապահովելով ֆինանսական առաջարկների բացումը, դրանց գնահատումը և հաղթող ընկերության վերաբերյալ վերջնական որոշման կայացումը։
Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը քննարկված հարցերի վերաբերյալ կատարել է մի շարք դիտարկումներ և տվել համապատասխան հանձնարարականներ։
Վերջին նորությունները
Իրականացվում են ամառային սպասարկման աշխատանքներ
15-04-2026Ուշադրություն է դարձվում‚ որպեսզի մետաղական արգելապատնեշները ժանգոտած կամ վնասված չլինեն‚ լուսային անդրադարձիչները չբացակայեն‚ ճանապարհային նշանները տեղում ու հստակ տեսանելի լինեն‚ աղբը ճանապարհից ժամանակին հավաքվի։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-5-ի կմ44+600-կմ47+000 հատվածում մայթերի կառուցման աշխատանքների նախագծերի պատրաստման մրցույթ
15-04-2026Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինԿհիմնանորոգվի Ստեփանավանի Րաֆֆու փողոցը
15-04-2026Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 21-ը՝ ժամը 14.00։
Կարդալ ավելին