Մեկնարկել է Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգումը

16-03-2026
Լոռու մարզում մեկնարկել են Պուշկինյան լեռնանցք ավտոճանապարհի շուրջ 13.3կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
 
Այս ճանապարհը շրջանցում է Պուշկինի թունելը։ Ճանապարհը գտնվում էր անմխիթար վիճակում, պատվածքը գրեթե ամբողջովին քայքայված էր։
 
Ներկայում կապալառուի կողմից իրականացվում են կմ0+000-կմ6+500 հատվածի հողային պաստառի շեպերի հանույթի և շեպերի հարթեցման աշխատանքներ։
 
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Վերջին նորությունները

Իրականացվում են ամառային սպասարկման աշխատանքներ

15-04-2026

Ուշադրություն է դարձվում‚ որպեսզի մետաղական արգելապատնեշները ժանգոտած կամ վնասված չլինեն‚ լուսային անդրադարձիչները չբացակայեն‚ ճանապարհային նշանները տեղում ու հստակ տեսանելի լինեն‚ աղբը ճանապարհից ժամանակին հավաքվի։

Կարդալ ավելին

Կհիմնանորոգվի Ստեփանավանի Րաֆֆու փողոցը

15-04-2026

Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 21-ը՝ ժամը 14.00։

Կարդալ ավելին