Ավարտվել է 2-րդ թունելի հորատումը
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ՝ 530մ (ներառյալ պորտալները) թունելի հորատումը։ Այս թունելում այժմ կատարվում են գաբարիտային չափերի ապահովման և նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։
Հիշեցնենք, որ առաջին թունելի հորատումը՝ 455մ երկարությամբ (ներառյալ պորտալները), ավարտվել էր նախորդ տարի։ Շինարարն այստեղ իրականացնում է երեսարկի բետոնացում։
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են նաև կամուրջների և հողային պաստառի կառուցման աշխատանքները։
Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է դեպի Մարտիրոսի եկեղեցի տանող ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
11-06-2026Հայտերն ընդունվու մ են մինչև հունիսի 22-ը՝ ժամը 17.00։
Կարդալ ավելինՍիսիան-Քաջարանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ազդեցության է ենթարկվել 576 հողատարածք
10-06-2026Ազդեցության ենթարկված 576 հողատարածքից 190-ը (33%) օտարվել են Հայաստանի Հանրապետությանը։ Մնացորդ 386 հողամասից 150-ի (26%) համար պատրաստվում են օտարման պայմանագրերի նախագծեր, իսկ 236 հողամասի (41%) համար շարունակվում են գնահատման աշխատանքները։
Կարդալ ավելինՀայտարարվել է Վայք-Արին ճանապարհի կմ0+400-կմ6+500 հատվածի վերակառուցման աշխատանքների նախագծման մրցույթ
10-06-2026Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 22-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելին