Հիմնանորոգվում է Մերձավան-Այգեկ ճանապարհահատվածը
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Արմավիրի մարզով անցնող Տ-3-37, /Մ-5/-Մերձավան-Այգեկ-/Մ-5/ տեղական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ10+200 հատվածը։
Կապալառու կազմակերպությունն այս պահին կատարում է հողային աշխատանքներ՝ օրական 500-700խմ ծավալով։ Զուգահեռ տեղադրվում են ջրահեռացման վաքերը, մայթերի եզրաքարերը։
Ճանապարհը սկսվում է Մ-5 միջպետական ճանապարհից՝ անցնելով Մերձավան, Այգեկ, Բաղրամյան բնակավայրերով, դարձյալ միանալով Մ-5-ին։
Հիմնանորոգման շրջանակում երթևեկելի մասում տեղադրվելու է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Նորոգվելու են նաև ճանապարհին առկա 4 կամուրջները։ Արհեստական կառուցվածքների վրա նույնպես մեկնարկել են հողային աշխատանքները։ Կամուրջներից մեկն ի դեպ քանդվելու և գրեթե ամբողջությամբ նոր է կառուցվելու։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին