Տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն

18-06-2026
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն այսօր անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։
 
Պարոն Չերչինյանը նախ ներկայացրել է տնօրենի նորանշանակ խորհրդական Սաթենիկ Թովմասյանին՝ նշելով վերջինիս գործառույթներն ու մաղթելով տիկին Թովմասյանին հաջողություններ նոր աշխատանքում։
 
Օրակարգային մյուս հարցերի շրջանակներում քննարկվել են Ճանապարհային դեպարտամենտի ծրագրերը, դրանց առաջընթացը, առկա հարցերը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի տարբեր հատվածներում իրականացվող աշխատանքներին, ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ կատարվող հիմնանորոգման և միջին նորոգման ծրագրերին, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների սպասարկման ընթացքին։ Հիմնադրամի պատասխանատուների հետ քննարկվել են աշխատանքային այլ հարցեր։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին