Մասնակցություն՝ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների Տրանսպորտի ֆորումին

20-05-2026

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում մայիսի 19-ից 22-ը մասնակցում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կազմակերպմամբ անցկացվող Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների Տրանսպորտի ֆորումին։

Ֆորումի ընթացքում Նարեկ Զուլալյանը մասնակցել է «ԱԶԲ տրանսպորտային ներդրումները. անցյալը, ներկան և ապագան» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է Ասիական զարգացման բանկի հետ համագործակցության շրջանակում Հայաստանի տրանսպորտային ոլորտում իրականացված և ընթացիկ ծրագրերը, հետագա պլանավորվող ներդրումների հնարավոր ուղղությունները, ինչպես նաև ոլորտի ռազմավարական զարգացման և միջազգային համագործակցության հեռանկարները։

 

Վերջին նորությունները

Սիսիան-Քաջարանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ազդեցության է ենթարկվել 576 հողատարածք

10-06-2026

Ազդեցության ենթարկված 576 հողատարածքից 190-ը (33%) օտարվել են Հայաստանի Հանրապետությանը։ Մնացորդ 386 հողամասից 150-ի (26%) համար պատրաստվում են օտարման պայմանագրերի նախագծեր, իսկ 236 հողամասի (41%) համար շարունակվում են գնահատման աշխատանքները։

Կարդալ ավելին