Մասնակցություն՝ Կլիմայի հարմարվողականության ներդրումային պլանավորման (CAIP) 3-րդ համաժողովին

23-09-2026
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի բնապահպանական ազդեցությունների հարցերով մասնագետ Մարիամ Թաթուլյանը մասնակցել է սեպտեմբերի 15-ից 16-ը Մանիլայում անցկացված Կլիմայի հարմարվողականության ներդրումային պլանավորման (CAIP) 3-րդ համաժողովին։ Այն կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից։
 
Համաժողովի շրջանակում քննարկումների հիմնական ուղղություններն են եղել՝ կլիմայի փոփոխությանը հարմարվողականության ներդրումային պլանավորման արդյունավետ մոտեցումների և մեխանիզմների կիրառումը, կլիմայական ռիսկերի գնահատման արդյունքների ինտեգրումը ներդրումային ծրագրերի պլանավորման գործընթացում, հարմարվողականության առաջնահերթությունների ձևավորումն ու դրանց համապատասխանեցումը ներդրումային կարիքներին։ Անդրադարձ է կատարվել կլիմայական հարմարվողականության միջոցառումների ֆինանսավորման և ներդրումային ռեսուրսների ներգրավման հնարավորություններին։
 
Քննարկումների կարևոր բաղադրիչ է եղել նաև կլիմայի հարմարվողականության հարցերի ինտեգրումը տարբեր ոլորտների, մասնավորապես՝ տրանսպորտային և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում։ Ներկայացվել են մասնակից երկրների փորձը նշված ուղղություններում, կիրառվող գործիքներն ու մեթոդաբանությունները, ԱԶԲ-ի և գործընկեր կառույցների կողմից իրականացվող նախաձեռնությունները։
 
Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մասնակից երկրների, պետական կառույցների և միջազգային գործընկերների միջև համագործակցության և փորձի փոխանակման խորացմանը՝ ուղղված կլիմայի հարմարվողականության ներդրումային պլանավորման կարողությունների զարգացմանը, արդյունավետ մեխանիզմների տարածմանը և հետագա համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունների բացահայտմանը։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին