Հանրային քննարկումներ՝ Դիլիջանի նոր թունելի նախագծման աշխատանքների տեխնիկական և բնապահպանական հարցերի վերաբերյալ

25-02-2026
Փետրվարի 24-ին Դիլիջանի համայնքապետարանում և Սեմյոնովկա բնակավայրում տեղի են ունեցել հանրային քննարկումներ՝ Դիլիջանի նոր թունելի նախագծման աշխատանքների տեխնիկական և բնապահպանական հարցերի վերաբերյալ։
 
Դիլիջանում կայացած հանրային քննարկմանը ներկա էին քաղաքի բնակիչներ, համայնքապետարանի, Դիլիջանի ազգային պարկի, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
Նախագծող կազմակերպության՝ «Բերնարդ Գրուպի» պատասխանատուները հանրային քննարկման մասնակիցներին ծանոթացրել են Դիլիջանի նոր թունելի նախագծի հայեցակարգին, տեխնիկական, շինարարության հետ առնչվող մանրամասներին, շրջակա միջավայրի վրա ազդեցությանը, թունելի անվտանգության համակարգերին, արծարծվել են նաև այլ թեմաներ։
 
Բանախոսները նշել են, որ ծրագրի արդյունքում ունենալու ենք ժամանակակից, անվտանգային նորագույն համակարգերով զինված թունել, ծրագիրն ունենալու է տնտեսական օգուտներ։
 
Հարցուպատասխանի ընթացքում ներկաները բարձրացրել են մի շարք հարցեր։ Մասնավորապես, նրանց հետաքրքրում էր, թե ծրագրի իրականացման ընթացքում բնակչությունն ինչ մեխանիզմներով է տեղեկանալու բնապահպանության ազդեցությունների վերաբերյալ։ Հարցեր են հնչել թունելի լուսավորության համակարգի, ծրագրի ժամկետների, բյուջեի, ռիսկերի վերաբերյալ։ Բանախոսների, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների, Ասիական զարգացման բանկի ներկայացուցչի կողմից բոլոր հարցերին տրվել են մանրակրկիտ պարզաբանումներ։
 
Նույն օրը Սեմյոնովկա բնակավայրում տեղի ունեցած հանրային քննարկմանը մասնակցում էին ինչպես գյուղի բնակիչներ, այնպես էլ Գեղարքունիքի մարզպետարանի և Սևանի համայնքապետարանի աշխատակիցներ։ Ծրագրի ներկայացումից հետո այստեղ ևս տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում։ Սեմյոնովկայի բնակիչները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին շինարարության ժամանակ հանույթի տեղադրման համար նախատեսված տարածքներին, շինարարության շրջանակներում տեղի բնակչության ներգրավման հնարավորությանը և այլ թեմաների։

 

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ-2026/22Ն ծածկագրով մրցույթ

09-03-2026

Հայտերն ընդունվում են մինչև մարտի 16-ը՝ ժամը 12.00:

Կարդալ ավելին

Քննարկվել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր

05-03-2026

Շինարարությունը թևակոխում է առավել ակտիվ փուլ, և այս համատեքստում հատկապես կարևորվում է շինաշխատանքների ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ինժեների թիմի աշխատանքը։

Կարդալ ավելին