Հանրային իրազեկման հանդիպումներ՝ Թումանյանում և Ալավերդիում

25-06-2026
Թումանյան և Ալավերդի համայնքներում կայացել են հանրային իրազեկման հանդիպումներ, որոնք կազմակերպվել են Մ-6, Վանաձոր-Ալավերդի-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ ջրհեղեղից վնասված հատվածների վերականգնման և արդիականացման ծրագրի շրջանակներում։ Հանրային իրազեկումն առնչվում էր ծրագրի իրականացման ընթացքում հողերի օտարման և տարաբնակեցման թեմային։ Մասնակցում էին տեղի և հարակից բնակավայրերի բնակիչներ, համայնքապետարանների ներկայացուցիչներ։
 
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի բնապահպանական, սոցիալական ազդեցությունների և վերաբնակեցման կառավարման բաժնի պետ Շուշան Քոչարյանը ներկաներին ծանոթացրել է բոլոր այն գործընթացներին, որոնց հետ առնչվելու են ազդակիր անձինք հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակներում։ Ներկայացվել են ազդեցության ենթակա անձանց իրավունքները, փոխհատուցման կարգը, բողոքների ընդունման և լուծման գործընթացը, ինչպես նաև ծրագրին վերաբերող բազմաթիվ այլ հարցեր։
 
Հանդիպման ընթացքում բնակիչները բարձրացրել են իրենց հուզող խնդիրները՝ ստանալով սպառիչ պատասխաններ։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին