Ուսումնասիրվում է ճանապարհաշինական աշխատանքների որակը
25-07-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի լաբորատորիան «Ավտոմոբիլային ճանապարհների ցանցի հսկողություն՝ ուսումնասիրություններ և փորձաքննություններ» ծրագրի շրջանակում ՀՀ պետական նշանակության ավտոճանապարհների պետական կառավարման մարմնի և/կամ ճանապարհների վերականգնման, պահպանման պատասխանատու ստորաբաժանման առանձին հանձնարարականների դեպքում կատարում է լաբորատոր փորձարկումներ։
Ըստ այդմ, 2023 թվականի 2-րդ եռամսյակում 4 ճանապարհահատվածում հորատվել է 26 հանուկ և տեղափոխվել լաբորատոր հետազոտությունների, որոնց արդյունքում էլ որոշվել են տվյալ ճանապարհահատվածների ասֆալտբետոնե ծածկի որակական հատկանիշները։
Դեպարտամենտի լաբորատորիայի կողմից հաշվետու եռամսյակում կատարվել են շինարարական նյութերի հետազոտական աշխատանքներ (խճի, կոպճի, ավազի, բիտումի և հանքային փոշու)՝ 30 փորձարկում։
Լաբորատորիայի կողմից իրականացված գործողությունները նպաստել են ճանապարհաշինության ոլորտում օգտագործվող շինարարական նյութերի և պատրաստի արտադրանքի պահանջվող որակի ապահովմանը։
Փորձարկումների արդյունքների տրամադրվել են կապալառուներին, ինչպես նաև պահվում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի համապատասխան բաժնում։
Վերջին նորությունները
Տեղի կունենան հանրային լսումներ
09-11-2026Ազդակիր համայնքների բնակիչները հրավիրվում են մասնակցելու։
Կարդալ ավելինՄասնակցություն՝ «Զարգացող երկրների համար թվային տեխնոլոգիաների և խելացի տրանսպորտի նորարարական զարգացում» դասընթացին
09-11-2026Դասախոսություններից բացի, կազմակերպվել են ճանաչողական այցելություններ առաջատար տեխնոլոգիական և նորարարական կենտրոններ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացել են թվային տեխնոլոգիաների գործնական կիրառությանը։
Կարդալ ավելինՏեղադրվել են վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերը
08-11-2026Մեկ թռիչքային կառուցվածքն ունի 19,5մ երկարություն։ Հետիոտնային անցման ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ, լայնությունը՝ 1.5մ։
Կարդալ ավելին