Arm Roads Info. ճանապարհների մասին կարևոր տեղեկություններ՝ մեկ հավելվածում
27-08-2026
Ճանապարհային երթևեկությունն ավելի կանխատեսելի և անվտանգ դարձնելու նպատակով գործում է Arm Roads Info բջջային հավելվածը։
Հավելվածի միջոցով քաղաքացիները կարող են մեկ հարթակում ստանալ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ կարևոր և արդիական տեղեկատվություն՝ ճանապարհային պայմանների, երթևեկության սահմանափակումների, իրականացվող շինաշխատանքների, առաջարկվող շրջանցիկ ճանապարհների մասին։
Միևնույն ժամանակ, Arm Roads Info-ն քաղաքացիներին հնարավորություն է տալիս տեղեկացնել միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին առկա թերությունների և խնդիրների մասին՝ նպաստելով դրանց արագ արձագանքմանն ու լուծմանը։
Ճանապարհ դուրս գալուց առաջ ստուգի՛ր երթուղիդ։
Arm Roads Info՝ տեղեկացի՛ր, հաղորդի՛ր, եղի՛ր ճանապարհային անվտանգության մասնակից։
Վերջին նորությունները
Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
09-09-2026Շինարարի կողմից կատարվում են հողային պաստառի, հենապատերի կառուցման, ջրահեռացման վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/88Շ ծածկագրով մրցույթ
08-09-2026Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՔաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով
07-09-2026Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։
Կարդալ ավելին