Տարածաշրջանի շինարարության և ենթակառուցվածքների ոլորտի առաջատար մասնագետները համախմբվել են Երևանում
28-04-2026
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն ապրիլի 28-ից 29-ը մասնակցում են Երևանում անցկացվող Կովկասի և Կենտրոնական Ասիայի շինարարության միջազգային ֆորումին։ Կազմակերպիչներն են՝ Innovative Engineering iNGO Armenia-ն, ACEG - Georgian Association of Consulting Engineers-ը, Hogan Lovells and Intelligent Solution LLC-ն։
Համաժողովն իր շուրջն է համախմբել Կովկասի և Կենտրոնական Ասիայի շինարարության և ենթակառուցվածքների ոլորտի առաջատար մասնագետներին ու որոշում կայացնողներին, որոնք երկու օրերի ընթացքում կանդրադառնան տարածաշրջանային համագործակցության ասպեկտներին, կներկայացվեն խոշոր ենթակառուցվածքային նախագծերը, կքննարկվեն ներդրումային հնարավորությունները և այլն։
Ֆորումի բացմանը կազմակերպիչները հանդես են եկել ողջույնի խոսքով՝ կարևորելով անցկացվող միջոցառումը՝ տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման ու մասնագիտական գործակցության համատեքստում։
Բացման պաշտոնական արարողությունից հետո համաժողովը շարունակվել է պանելային քննարկումների ձևաչափով։
«Տարածաշրջանի կապակցում՝ ենթակառուցվածքների միջոցով» խորագրով պանելի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն անդրադարձել է մեր երկրում ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը տարիներ առաջ հստակ օրակարգ ու տեսլական է ձևավորել՝ վերափոխելու ճանապարհային ենթակառուցվածքը։ Վերջին տարիների ներդրումներն էական փոփոխություններ են բերել ՀՀ ճանապարհային ցանցի զարգացման ու վերականգնման ուղղությամբ։ Այդուհանդերձ, 2021 թվականից ձևավորվել է նոր օրակարգ՝ ունենալ այնպիսի ենթակառուցվածք, զարգացնել հաղորդակցության այնպիսի հնարավորություններ, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և հնարավորություն կտան Հայաստանն ինտեգրել տարածաշրջանային ու միջազգային տրանսպորտային համակարգին։ Այդ կարևոր խնդիրը լուծելու համար ՀՀ կառավարությունն անցավ ամբիցիոզ ծրագրերի իրականացմանը, որոնց մի մասն ավարտվել են, մի մասը մեկնարկի փուլում են։ Տիկին Ղալեչյանը, անդրադառնալով Հյուսիս-հարավ ծրագրին, նշել է, որ դրա շրջանակում պետք է կառուցվեն 24կմ ընդհանուր երկարությամբ թունելներ, 45-ից ավելի կամուրջներ։ Այսպիսի խոշորածավալ ծրագրերը մարտահրավեր են նաև մասնագիտական հանրությանը, ուստի նման համաժողովներն ու համագործակցությունները նպաստում են մասնագիտական ներուժի կատարելագործմանը։
«Շինարարական ծրագրերի մարտահրավերները» թեմայով պանելային քննարկման ընթացքում ելույթ է ունեցել Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը։ Նա խոսել է ծրագրերի իրականացման կարողությունների ու հմտությունների ավելացման, ծրագրերի սահուն իրականացման համար անհրաժեշտ միջազգային ստանդարտների ներդրման, հնարավոր ռիսկերի կանխարգելման մասին։
Համաժողովի երկրորդ օրը՝ ապրիլի 29-ին, որպես բանախոսներ հանդես կգան նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի Բարգուշատի թունելի կառուցման ծրագրի ղեկավար Արեգ Եդիգարյանը, բնապահպանական, սոցիալական ազդեցությունների և վերաբնակեցման կառավարման բաժնի ղեկավար Շուշան Քոչարյանը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/26Շ ծածկագրով մրցույթ
27-04-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 8-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է Աշտարակի Արա-1 և Արա-2 թաղամասերի փողոցների ասֆալտապատման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
23-04-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 6-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ-2026/39Ն ծածկագրով մրցույթ
23-04-2026Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 28-ը՝ ժամը 14.00։
Կարդալ ավելին