Գյումրիի փողոցների միջին նորոգումն ընթացքի մեջ է

28-10-2026
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Գյումրի քաղաքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս պահին ավարտական փուլում է Գորկու փողոցի միջին նորոգումը։ Այստեղ այսօր ավարտվել է ասֆալտբետոնե վերին շերտի տեղադրումը։ Առաջիկայում փողոցը նաև կգծանշվի։
 
Գյումրու Մուշ թաղամասում նույնպես երթևեկամասի վերին շերտի ֆրեզավորմամբ մեկնարկել են աշխատանքները։
 
Միջին նորոգման շրջանակում այս տարի ասֆալտապատվել են նաև Գյումրու Շահումյան, Կիրակոսյան փողոցները, Անկախության, Շիրազի և Չերազի փողոցների հատվածները։
 
Աշխատանքների հսկողությունը կատարվում է Ճանապարհային դեպարտամենտի ինժեներների կողմից։

Վերջին նորությունները

Ձմեռային սպասարկման աշխատանքներին պատրաստվածությունը՝ քննարկման առանցքում

30-10-2026

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ըստ տարածաշրջանների ձմեռային սպասարկման առանձնահատկություններին։

Կարդալ ավելին

Քաջարան-Ագարակ ճանապարհին կառուցվում են նաև մեծ թվով արհեստական կառուցվածքներ

29-10-2026

Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/103Շ ծածկագրով մրցույթ

29-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 6-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին