Հետևում են ձմռան սպասարկման նախապատրաստական աշխատանքներին

29-10-2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Արման Խաչատրյանը Գեղարքունիքի և Լոռու մարզերում հետևել է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ընթացիկ ձմեռային սպասարկման նախապատրաստական աշխատանքներին։ Հիշեցնենք, որ ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները մեկնարկում են նոյեմբերի 15-ից և շարունակվում են մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը։
 
Սպասարկող ընկերությունները ներկայացրել են տվյալներ՝ ձմեռային պահպանման աշխատանքներին ընդառաջ կուտակած աղ-ավազի ծավալների, ձյուն մաքրող մասնագիտացված տեխնիկայի վերաբերյալ։
 
Արման Խաչատրյանը շեշտել է, որ սպասարկման աշխատանքները կատարելիս պետք է խստորեն հետևել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը սահմանող կառավարության N 1419-Ն որոշման պահանջներին։
 
Ստուգայցերը շարունակական բնույթ են կրում։ Առաջիկա օրերին Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրենը կլինի նաև մյուս մարզերում։

Վերջին նորությունները

Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

09-09-2026

Շինարարի կողմից կատարվում են հողային պաստառի, հենապատերի կառուցման, ջրահեռացման վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/88Շ ծածկագրով մրցույթ

08-09-2026

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին

Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով

07-09-2026

Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։

Կարդալ ավելին