Իրազեկում վարորդներին

29-12-2023
Տեղեկացնում ենք‚ որ Օձունի խաչմերուկում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ մինչև 2024թ․ փետրվարի 15-ը ժամանակավորապես արգելվելու է կցորդով կամ կիսակցորդով բեռնատար տրանսպորտային միջոցների, ինչպես նաև զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսների երթևեկությունը Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության և Հ-35, (Մ-6)-Օձուն-Արևածագ (Հ-24) հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատման տեղամասում։
 
Տվյալ ճանապարհահատվածի շրջանցման համար առաջարկված ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սխեման ներկայացվում է։ Այն համաձայնեցվել է ՀՀ ՆԳՆ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հետ։

 

 

 

 

 

 

 

Վերջին նորությունները

Քննարկվել է Տրանշ-2-ի 34կմ-ի շինարարության ընթացքը

17-05-2024

Քննարկվել է ծրագրի շրջանակներում համապատասխան փաստաթղթերի և հաշվետվությունների պատշաճ և ժամանակին ներկայացնելու կարևորությունը։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Տ-4-78, /Տ-4-40/ - Նորակերտ - /Մ-14/ (Փոքր Մասրիկ) ճանապարհի 2կմ հատվածը

15-05-2024

Հիմնանորոգումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով‚ շինաշխատանքների պայմանագրային արժեքը՝ 345 մլն դրամ։

Կարդալ ավելին