Ինքնակենսագրականների հավաքագրում՝ կադրերի բանկը համալրելու նպատակով

30-06-2026
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իր մասնագիտական բանկը համալրելու և հետագա հնարավոր համագործակցության նպատակով հրավիրում է համապատասխան որակավորում և փորձառություն ունեցող մասնագետներին ներկայացնելու իրենց ինքնակենսագրականները։
 
Մենք հետաքրքրված ենք հետևյալ մասնագետների ներգրավմամբ․
 
1. Ինժեներներ (ճանապարհաշինության, քաղաքացիական շինարարության և հարակից ոլորտների մասնագետներ)
2. Իրավաբաններ
3. Գնումների մասնագետներ
4. Ֆինանսիստ-հաշվապահ
 
Հիմնական ակնկալիքները թեկնածուներից․
  • Մասնագիտական բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում (ոլորտային նախագծերի հետ աշխատանքի փորձը կդիտարկվի որպես առավելություն)
  • Համակարգչային գրագիտություն (MS Office փաթեթի և մասնագիտական ծրագրերի տիրապետում)
  • Օտար լեզուների (ռուսերեն, անգլերեն) իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Թիմում աշխատելու, հաղորդակցման և պատասխանատվության բարձր զգացում
  • Չի բացառվում համագործակցությունը նաև սկսնակ մասնագետների հետ
Դիմելու ընթացակարգը․
 
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները (CV, հայերեն և ենգլերեն) ուղարկել info@armroad.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա (Subject) դաշտում նշելով համապատասխան ուղղությունը, օրինակ՝ «CV - Ինժեներ», «CV - Իրավաբան», «CV - Ֆինանսիստ-հաշվապահ» կամ «CV - Գնումների մասնագետ»։
 
Նշում․ Բոլոր ինքնակենսագրականները կպահպանվեն հիմնադրամի մասնագիտական բազայում, և համապատասխան թափուր հաստիքների առաջացման դեպքում կապ կհաստատվի նախնական փուլն անցած թեկնածուների հետ։

 

 

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է Կապան-Ծավ մոտ 5.6կմ ճանապարհի միջին նորոգման մրցույթ

21-08-2026

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 1-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/79Շ ծածկագրով մրցույթ

20-08-2026

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 28-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին

Հանձնարարվել է նշված երթուղիներով հեծանվորդների համար ապահովել անխոչընդոտ մրցավազք

20-08-2026

Անդրադարձ է եղել ճանապարհների տեխնիկական վիճակին, հեծանվորդների համար ճանապարհային նշանների տեղակայմանը և այլն։

Կարդալ ավելին