Հանձնարարվել է նշված երթուղիներով հեծանվորդների համար ապահովել անխոչընդոտ մրցավազք
20-08-2026
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Սաթենիկ Թովմասյանը, ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Սեդրակյանն այսօր հանդիպել են ճանապարհները սպասարկող այն ընկերությունների ղեկավարների հետ, որոնց սպասարկման տիրույթում են գտնվում ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30-ը կայանալիք «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի և սեպտեմբերի 10-13-ը կազմակերպվելիք «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի երթուղիները։
Անդրադարձ է եղել ճանապարհների տեխնիկական վիճակին, հեծանվորդների համար ճանապարհային նշանների տեղակայմանը և այլն։
Նշենք, որ սեպտեմբերի 10-13-ն անցկացվելիք հեծանվավազքի մասնակիցներն ընդհանուր առմամբ կանցնեն շուրջ 500 կմ ճանապարհ։
Ճանապարհները սպասարկող կազմակերպությունների ներկայացուցիչներին հանձնարարվել է նշված երթուղիներով հեծանվորդների համար ապահովել անխոչընդոտ մրցավազք։
Սաթենիկ Թովմասյանը ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է նաև ճանապարհների սպասարկման հետ կապված ընթացիկ հարցեր։ Հատկապես առանձնացվել են ընկերությունների մեքենատեխնիկական պարկին, ձմեռային սպասարկման նախատապրաստմանն առնչվող թեմաներ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին