Այցելություններ շինհրապարակներ
30-09-2026
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանն այցելել են Կոտայքի և Լոռու մարզերի մի շարք ճանապարհաշինական տեղամասեր՝ շինարարական, նախագծող և տեխհսկողություն իրականացնող ընկերությունների ղեկավարների ուղեկցությամբ դիտարկելով կատարված և ընթացիկ աշխատանքները։
Արզնիի ձորի 6.7կմ ճանապարհին կատարվում են հողային, հենապատերի կառուցման և այլ աշխատանքներ։ Եղվարդ-Արագյուղ-Հարթավան մոտ 12.5կմ ճանապարհին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։ Քարաձորի, Ղուրսալ-Նոր Խաչակապ ճանապարհներին, Պուշկինյան լեռնանցքում (13.3կմ) ընթացքի մեջ է արհեստական կառույցների, հողային պաստառի կառուցումը։ Մեծավան տանող 8.5կմ երկարությամբ ճանապարհին նույնպես աշխատանքները թևակոխել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման փուլ։
Շինհրապարակներում շինարարների, նախագծողների, տեխհսկողների հետ քննարկումների առանցքում եղել են մի շարք ընթացիկ հարցեր, առկա խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ քայլերն ու սահմանված ժամկետներում որակյալ արդյունքի ապահովումը։ Քննարկվել են նաև նախագծային լուծումներին, շինարարական նյութերին առնչվող խնդիրներ։
Նման այցեր, հանդիպումներ շինարարների հետ տեղի են ունենում պարբերաբար։ Շինհրապարակներում աշխատանքների ընթացքի նկատմամբ հետևողական վերահսկողությունն ու սերտ գործակցությունը շինարարների հետ կարևոր նշանակություն ունի ճանապարհաշինական ծրագրերի արդյունավետ իրականացման համար։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագրի կառավարման խորհրդատուի տեխնիկական առաջարկները
01-10-2026Մրցույթի ընթացակարգի համաձայն՝ այս փուլում բացվել են միայն տեխնիկական առաջարկները, իսկ ֆինանսական առաջարկները կբացվեն տեխնիկական գնահատման ավարտից հետո՝ սահմանված ընթացակարգով։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԽԾՁԲ-2026/60Ն ծածկագրով մրցույթ
29-09-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 7-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՄիջին նորոգում՝ Գյումրու փողոցներում
28-09-2026Վարչապետի հանձնարարությամբ Գյումրիում ճանապարհաշինական ծրագրերի ծավալների ավելացման և քաղաքի ճանապարհային խնդիրների փուլային լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթանում են։
Կարդալ ավելին