Հետևել են Սյունիքի մարզի ճանապարհաշինական աշխատանքներին

14-10-2022
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 11-12-ը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացել է նաև ճանապարհաշինական աշխատանքներին։ Փոխվարչապետին ուղեկցում էին ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը։
 
Փոխվարչապետը ծանոթացել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարված և ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական աշխատանքներին։ Նշենք, որ Սյունիքի մարզում իրականացվում է լայնածավալ ճանապարհաշինություն՝ ընդգրկելով մարզով անցնող միջպետական, հանրապետական և տեղական նշանակության մի շարք ճանապարհներ։
 
Փոխվարչապետը, մասնավորապես, ծանոթացել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ196+000-կմ202+200 հատվածի (Սիսիանի խաչմերուկ) հիմնանորոգմանը, Լծեն-Տաթև 19.9կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ընթացքին, եղել է Տաթև-Աղվանի հիմնանորոգվող ճանապարհահատվածներում, հետևել է Կապան–Ծավ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն 7.5կմ շրջանցիկ հատվածի, Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև Քաշունի գյուղի խաչմերուկից Բարձրավան տանող և Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհների վերակառուցման աշխատանքներին։
 
Փոխվարչապետը շինարարական տեղամասերում հանդիպել է շինարարների, տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկել մի շարք հարցեր՝ կարևորելով շինաշխատանքների բարձր որակով իրականացումը։

 

 

Վերջին նորությունները

Տեղի կունենան հանրային լսումներ

09-11-2026

Ազդակիր համայնքների բնակիչները հրավիրվում են մասնակցելու։

Կարդալ ավելին

Մասնակցություն՝ «Զարգացող երկրների համար թվային տեխնոլոգիաների և խելացի տրանսպորտի նորարարական զարգացում» դասընթացին

09-11-2026

Դասախոսություններից բացի, կազմակերպվել են ճանաչողական այցելություններ առաջատար տեխնոլոգիական և նորարարական կենտրոններ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացել են թվային տեխնոլոգիաների գործնական կիրառությանը։

Կարդալ ավելին

Տեղադրվել են վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերը

08-11-2026

Մեկ թռիչքային կառուցվածքն ունի 19,5մ երկարություն։ Հետիոտնային անցման ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ, լայնությունը՝ 1.5մ։

Կարդալ ավելին