Հանդիպում շինարարական կազմակերպությունների և Հայաստանի Շինարարների Միության ներկայացուցիչների հետ:

06-11-2017

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման (ԿՆՃՑԲԾ ԼՖ) շրջանակներում իրականացնելու է ճանապարհների շինարարական/վերանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթներ՝ բաց ազգային մրցակցային ընթացակարգով։

Քանի որ այսուհետ Համաշխարային Բանկի կողմից ֆինանսավորվող բաց տեղական մրցույթները իրականացվելու են ARMEPS էլեկտրոնային գնումների (www.armeps.am ) համակարգով, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյանը, գնումների բաժնի մասնագետների հետ միասին այսօր հանդիպում ունեցան շինարարական կազմակերպությունների և Հայաստանի Շինարարների Միության ներկայացուցիրչների հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ընթացիկ և հետագա շինարարական ծրագրերը, ինչպես նաև ARMEPS (www.armeps.am) էլեկտրոնային համակարգով մրցույթ իրականացնելու կարգը, համակարգից օգտվելու առանձնահատկությունները:

Վերջին նորությունները

Տեղի կունենան հանրային լսումներ

09-11-2026

Ազդակիր համայնքների բնակիչները հրավիրվում են մասնակցելու։

Կարդալ ավելին

Մասնակցություն՝ «Զարգացող երկրների համար թվային տեխնոլոգիաների և խելացի տրանսպորտի նորարարական զարգացում» դասընթացին

09-11-2026

Դասախոսություններից բացի, կազմակերպվել են ճանաչողական այցելություններ առաջատար տեխնոլոգիական և նորարարական կենտրոններ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացել են թվային տեխնոլոգիաների գործնական կիրառությանը։

Կարդալ ավելին

Տեղադրվել են վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերը

08-11-2026

Մեկ թռիչքային կառուցվածքն ունի 19,5մ երկարություն։ Հետիոտնային անցման ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ, լայնությունը՝ 1.5մ։

Կարդալ ավելին