Իրավիճակը ճանապարհներին. 10.02.2026
Փետրվարի 10-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Դիլիջանի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Արթիկի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
+++
Փետրվարի 10-ին՝ ժամը 16:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։
Սիսիանից մինչև Կապան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Անիի, Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Ապարանի, Վարդենիսի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 200 մետր։
+++
Փետրվարի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Սպիտակի ոլորանները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
+++
Փետրվարի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը, Սպիտակի ոլորանները և Մեղրու լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և
Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Արարատի, Եղեգնաձորի, Գորիսի, Մեղրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Վերջին հրատապ նորությունները
Իրավիճակը ճանապարհներին. 09.02.2026
09-02-2026Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Արարատի, Վայքի, Մեղրիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։
Կարդալ ավելին