Իրավիճակը ճանապարհներին. 12.02.2026

12-02-2026

Փետրվարի 12-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Վայքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում։

Ալագյազ-Ծաղկահովիտ և Ծիլքար-Ռյա Թազա ճանապարհահատվածներում բուք է։

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60 մետր։

+++

Փետրվարի 12-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

+++

Փետրվարի 12-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Ջուջևան-Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի և Արարատի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Ապարանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։

Թալինի, Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։

 

Վերջին հրատապ նորությունները

Իրավիճակը ճանապարհներին. 11.02.2026

11-02-2026

Ձյուն, մառախուղ՝ ավտոճանապարհներին։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 10.02.2026

10-02-2026

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը, Մեղրիի և Վարդենյաց լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Կարդալ ավելին

Իրավիճակը ճանապարհներին. 09.02.2026

09-02-2026

Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Արարատի, Վայքի, Մեղրիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Կարդալ ավելին