Իրավիճակը ճանապարհներին. 30.03.2026

30-03-2026
Մարտի 30-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
+++
 
Մարտի 30-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Շաքի և Գավառի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
 
+++
 
Մարտի 30-ին՝ ժամը 9:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։
 
Լանջառ-Լուսաշող փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
 
Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին, Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում, իսկ Ապարանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Վերջին հրատապ նորությունները

Իրազեկում

27-08-2026

Ճանապարհաշինական աշխատանքներին և տուրիստական հոսքերին չխոչընդոտելու համար դեպի Կապան, Մեղրի կամ հակառակ ուղղությամբ ուղևորվող բեռնատարների ու կցորդիչով մեքենաների վարորդներին առաջարկում ենք նշված ճանապարհը շրջանցել Տաթև-Լծեն ճանապարհով։

Կարդալ ավելին

Ժամանակավորապես փակ է լինելու Վերին Պտղնու տրանսպորտային հանգույցից դեպի Բալահովիտ ճանապարհահատվածը

19-08-2026

Վերոնշյալ աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու նաև Հ-61 և Տ-6-15 ճանապարհների հատման տեղամասից («Առինջ մոլի» խաչմերուկ) դեպի Մ-4 գնացող ճանապարհահատվածը։

Կարդալ ավելին

Ժամանակավորապես փակ կլինի Ներքին Չարբախից դեպի Դարակերտ ճանապարհահատվածը

18-08-2026

Որպես այլընտրանքային երթուղի առաջարկում ենք Նորաբաց բնակավայրից դեպի Հ-13 ճանապարհը։

Կարդալ ավելին