Քննարկվել են Բագրատաշենի նոր կամրջի շինարարության ծրագիր հետ կապված հարցեր
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում կայացել է հերթական աշխատանքային հանդիպումը Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների կապալառու իրանական Tunnel Sadd Ariana ընկերության, կամրջի կառուցման տեխնիկական վերահսկողության ծառայություններ մատուցող կորեական Soo-sung Engineering Co., Ltd կազմակերպության ներկայացուցիչների հետ։
Soo-sung Engineering Co., Ltd-ի թիմի ղեկավար Յեոնգվի Լիին ներկայացրեց ծրագրի իրականացման առաջընթացը։ Նշենք‚ որ կապալառուն այժմ ավարտին է հասցնում Բագրատաշենի նոր կամրջի մանրամասն նախագիծը: Շինարարական աշխատանքները կմեկնարկեն մանրամասն նախագծի համապատասխան հաստատումներից և փորձաքննություններից հետո:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Բագրատաշենի նոր կամրջի կառուցման շրջանակներում հողերի օտարման հետ կապված հարցեր։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց‚ որ առաջիկայում նախագծող և ինժեներական ծառայություններ մատուցող ընկերությունները կատարված և ընթացիկ աշխատանքների‚ կամրջի նախագծային լուծումների‚ ռիսկերի վերաբերյալ պատրաստեն ամփոփ պրեզենտացիա՝ այն շահագրգիռ կողմերին ներկայացնելու նպատակով։
Հարկ է նշել, որ մանրամասն նախագծի և այլ հարցերով քննարկումները զուգահեռաբար տարվում են նաև վրացական կողմի հետ:
Վերջին նորությունները
Տեղի կունենան հանրային լսումներ
09-11-2026Ազդակիր համայնքների բնակիչները հրավիրվում են մասնակցելու։
Կարդալ ավելինՄասնակցություն՝ «Զարգացող երկրների համար թվային տեխնոլոգիաների և խելացի տրանսպորտի նորարարական զարգացում» դասընթացին
09-11-2026Դասախոսություններից բացի, կազմակերպվել են ճանաչողական այցելություններ առաջատար տեխնոլոգիական և նորարարական կենտրոններ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացել են թվային տեխնոլոգիաների գործնական կիրառությանը։
Կարդալ ավելինՏեղադրվել են վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերը
08-11-2026Մեկ թռիչքային կառուցվածքն ունի 19,5մ երկարություն։ Հետիոտնային անցման ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ, լայնությունը՝ 1.5մ։
Կարդալ ավելին