Նախատեսված է իրականացնել կանանց տնտեսական հզորացմանը և ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված միջոցառումներ
Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի շրջանակում կայացել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, ԱԶԲ-ի, CARE Caucasus, WINNET Goris կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ առցանց հանդիպում։ Հիշեցնենք, որ Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիրը միտված է Սիսիան-Քաջարան ճանապարհի մոտ 27կմ երկարությամբ հյուսիսային հատվածի կառուցմանը։
Ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել նաև կանանց տնտեսական հզորացմանը և ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված միջոցառումներ՝ շուկայի ուսումնասիրություն, կարողությունների կատարելագործման և բիզնեսի աջակցության ծրագրերի մշակում։ Բացի այդ, աջակցություն կցուցաբերվի կին ձեռնարկատերերին և կանանց պատկանող փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը։ ԱԶԲ-ն ընտրել է CARE Caucasus կազմակերպությանը՝ WINNET Goris-ի հետ համագործակցությամբ, իրականացնելու կանանց տնտեսական հզորացման և ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված նախատեսված միջոցառումները։
Առցանց հանդիպման ընթացքում ներկայացվել է աշխատանքների նախնական շրջանակը, քննարկվել են մի շարք հարցեր։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին