Հետևել են Արարատի մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին

02-07-2026
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը հետևել են Արարատի մարզում ՀՀ պետական բյուջեի միջոցներով ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։
 
Առաջին կանգառը Բարձրաշեն-Նուբարաշեն մարզային նշանակության ավտոճանապարհին էր, որտեղ հիմնանորոգվում է 1.4կմ երկարությամբ հատվածը։ տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Նորոգվել է ճանապարհին առկա կամուրջը։ Այժմ ճանապարհը կահավորվում է, տեղադրվում են անվտանգության էլեմենտները։
 
Մրգավետ-Արևշատ 2.4կմ հատվածում իրականացվում են հողային աշխատանքներ, տեղադրվում են ջրահեռացման վաքերը, կառուցվում են մայթեր։
 
Տ-2-18, /Հ-8/ (Մրգավետ)-Մ-2 մարզային նշանակության ավտոճանապարհին էլ հիմնանորոգվում է 1.2կմ հատվածը։ Այստեղ նույնպես տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ։ Այս ճանապարհը Մրգավետը կապում է Մ-2 միջպետական ճանապարհի հետ։
 
Հիմնանորոգվում է նաև Վեդի քաղաքով անցնող 3.9կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Շինարարը կատարում է հողային պաստառի, մայթերի կառուցման և այլ աշխատանքներ։
 
Բոլոր շինտեղամասերում էլ կապալառու կազմակերպությունները ներկայացրել են աշխատանքների ընթացքը։ Վերջիններիս հանձնարարվել է խստիվ հետևել ժամկետներին ու աշխատանքների որակին։
 
Արարատի մարզպետի և համայնքապետերի հետ քննարկվել է նաև մարզում նորոգման կարիք ունեցող ճանապարհների հարցը։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին