2025թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 3116 դիմում և գրություն
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2025թ. երրորդ եռամսյակում մուտքագրվել է 3116 դիմում և գրություն, 2024 թվականի նույն ժամանակաշրջանում այդ թիվը 2544 էր։
Դիմում-գրությունները ստացվել են փոստային տարբերակով (էլեկտրոնային և թղթային), ինչպես նաև՝ էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգով։ Հարցումներին, դիմումներին և գրություններին հիմնադրամն ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2025թ. երրորդ եռամսյակում արձանագրվել է 1167 ելից գրություն։ Նախորդ տարի երրորդ եռամսյակում ելքային գրությունների թիվը 874 էր։
Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 961 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին