Քննարկվել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, Ճանապարհային դեպարտամենտի այլ պատասխանատուներ։
Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր։ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի տրանսպորտի և կապի հարցերով ղեկավար Արթուր Առաքելյանը ներկայացրել է այս շաբաթ շինհրապարակ կատարած իրենց այցելության մանրամասները։
Նշվել է, որ շինարարությունը թևակոխում է առավել ակտիվ փուլ, և այս համատեքստում հատկապես կարևորվում է շինաշխատանքների ընթացքում տեխնիկական հսկողություն իրականացնող ինժեների թիմի աշխատանքը։
Ներկաները մանրամասն անդրադարձել են շինարարությանն առնչվող մի շարք տեխնիկական, կազմակերպչական հարցերի։ Մասնավորապես, տեղեկացվել է, որ առաջիկայում փորձարկվելու են կառուցվող կամուրջների հեծանները, և դրական եզրակացությունից հետո կսկսվի դրանց տեղադրումը։ Արծարծվել է ծրագրերի շրջանակներում նորարարական լուծումների կիրառման հնարավորությունը, ինչը կնպաստի ճանապարհային ենթակառուցվածքների կառավարման արդյունավետության բարձրացմանը։
Անդրադարձ է եղել նաև Քաջարանի թունելի կառուցման ծրագրին, որի մրցութային գործընթացներն այժմ ամփոփման փուլում են։
Հիշեցնենք, որ Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերն իրականացվում են Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին