Ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

05-05-2026
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պետական այցի արդյունքներով տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն։
 
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ստորագրել են «Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համատեղ հռչակագիրը։
 
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Ռազել-Բեկ ՍԱՍ» ֆրանսիական ձեռնարկության միջազգային տնօրեն Ալեն Բեսոնի և գլխավոր տնօրեն Լորան Ֆայանի, «Վենսի Կոնստրուկսիոն Գրան Պրոժե» ֆրանսիական ձեռնարկության ներկայացուցիչ Ժան Ֆիլիպ Սալանի և տնօրեն Ֆիլիպ Տավերնի հետ փոխանակել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Վենսի Կոնստրուկսիոն Գրան Պրոժե» ու «Ռազել-Բեկ ՍԱՍ» ֆրանսիական համատեղ ձեռնարկության միջև կնքվող «Հայաստանի Հանրապետությունում Բարգուշատի թունելի կառուցման ծրագրի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր։