Հանդիպում՝ դոնոր կազմակերպությունների հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների՝ Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ։ Մասնակցում էին նաև Սիսիան-Քաջարանի կառուցման ծրագիրն իրականացնող «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուներ։
Հիշեցնենք, որ Սիսիան-Քաջարան շուրջ 60կմ երկարությամբ նոր ճանապարհը նախատեսված է կառուցել 3 լոտով՝ հյուսիսային (27կմ), Բարգուշատի թունելի (8,6կմ) և հարավային (24,2կմ) հատվածներ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը ներկայացրել է բոլոր երեք ենթահատվածներում կատարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, որոնք առնչվում էին ֆինանսական, հողերի օտարման, գնումների թեմաներին։
Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր փուլերում ծրագրի իրականացման ժամանակացույցին։ Հատկապես շեշտադրվել են ճանապարհային անվտանգության խնդիրները։
Վերջին նորությունները
Տեղադրվում են կամուրջների հեծանները
04-06-2026Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Ծաղկաձորի ճոպանուղի տանող ճանապարհը
02-06-2026Շինարարն իրականացնում է հողային աշխատանքներ։
Կարդալ ավելինԾառատունկ՝ Մեղրի համայնքի Լիճքվազ տարածքում
01-06-2026Տնկված ծառերի խնամքը կլինի շինարարական կազմակերպության ուշադրության կենտրոնում։
Կարդալ ավելին