Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը

05-08-2026

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Նիստի ընթացքում հավանություն է տրվել Քաջարանի 7կմ երկարությամբ թունելի և դրան մոտեցնող շուրջ 4կմ ճանապարհահատվածների վերակառուցման ծրագրի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթի արդյունքներին։

Կառավարման խորհրդի անդամները հավանության են արժանացրել նաև Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրի շրջանակում իրականացվող Սիսիան–Քաջարան ճանապարհի կառուցման ծրագրի կառավարման խորհրդատուի, ինչպես նաև ճանապարհի շուրջ 27կմ երկարությամբ հյուսիսային հատվածի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթների կարճ ցուցակները։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը քննարկված հարցերի վերաբերյալ կատարել է մի շարք դիտարկումներ և տվել համապատասխան հանձնարարականներ։

Հաղորդագրությունը՝ ՀՀ կառավարության կայքից

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին