2026թ. 2-րդ եռամսյակում արձանագրվել է 2537 մտից, 817 ելից գրություն

07-07-2026
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2026թ. երկրորդ եռամսյակում մուտքագրվել է 2537 դիմում և գրություն՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 3035-ի փոխարեն։ Դիմում-գրությունները ստացվել են փոստային տարբերակով (էլեկտրոնային և թղթային), ինչպես նաև՝ էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգով։
 
Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին կազմակերպությունն ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։
 
Ճանապարհային դեպարտամենտում 2026թ. երկրորդ եռամսյակում արձանագրվել է 817 ելքային գրություն, նախորդ տարի այդ թիվը 1083 էր։
 
2026թ. երկրորդ եռամսյակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տեղեկատու հեռախոսահամարին ստացվել է 1810 զանգ (2025-ին՝ 1530 զանգ), որոնց նույնպես տրվել են պատասխաններ։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին