Զառիթափ-Գոմք-Կապույտ ճանապարհի հիմնանորոգումն ավարտական փուլում է

07-10-2026
Զառիթափ-Գոմք-Կապույտ տեղական նշանակության 7.8կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։
 
Տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Որոշ տեղամասերում կառուցվել են գաբիոնային հենապատեր՝ քարաթափումներից ճանապարհը պաշտպանելու նպատակով։ Հիմնանորոգվել են ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները։ Գյուղամիջյան հատվածներում կառուցվել են մայթեր, արվել են նաև այլ աշխատանքներ։ Տեղադրվում են մետաղական արգելապատնեշները։ Առաջիկայում ճանապարհը նաև կգծանշվի ու կկահավորվի ճանապարհային նշաններով։
 
Հիմնանորոգման շրջանակում բարելավվել են նաև ճանապարհի պարամետրերը։ Տասնամյակներ շարունակ գյուղացիների ցանկությունն այսօր իրականություն է դառնում։ Նեղլիկ ճանապարհը լայնացվել է՝ ապահովելով երթևեկության համար ավելի հարմարավետ ու անվտանգ պայմաններ։
 
Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Վերջին նորությունները

2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն

09-10-2026

3-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ

08-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին