2025թ. մուտք է եղել 10743 գրություն
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2025թ. չորրորդ եռամսյակում մուտքագրվել է 2070 դիմում և գրություն (2024 թվականի նույն ժամանակաշրջանում այդ թիվը 3596 էր)։
Դիմում-գրությունները ստացվել են փոստային տարբերակով (էլեկտրոնային և թղթային), ինչպես նաև՝ էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգով։
Հիմնադրամը հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2025թ. չորրորդ եռամսյակում արձանագրվել է 963 ելքային գրություն (2024 թվականի նույն ժամանակաշրջանում արձանագրվել է 1266 ելից գրություն։
Նշենք‚ որ 2025թ. ընթացքում հիմնադրամի փաստաթղթաշրջանառության բաժնում մուտք է եղել 10743 գրություն (2024-ին այդ թիվը 11651 էր)։ 2025թ. արձանագրվել է 4123 ելքային գրություն՝ 2024 թվականի 4524 -ի փոխարեն։
2025թ. չորրորդ եռամսյակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տեղեկատու հեռախոսահամարին ստացվել է 1031 զանգ, իսկ ամբողջ նախորդ տարվա ընթացքում՝ 5360 զանգ‚ որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է դեպի Մարտիրոսի եկեղեցի տանող ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
11-06-2026Հայտերն ընդունվու մ են մինչև հունիսի 22-ը՝ ժամը 17.00։
Կարդալ ավելինՍիսիան-Քաջարանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ազդեցության է ենթարկվել 576 հողատարածք
10-06-2026Ազդեցության ենթարկված 576 հողատարածքից 190-ը (33%) օտարվել են Հայաստանի Հանրապետությանը։ Մնացորդ 386 հողամասից 150-ի (26%) համար պատրաստվում են օտարման պայմանագրերի նախագծեր, իսկ 236 հողամասի (41%) համար շարունակվում են գնահատման աշխատանքները։
Կարդալ ավելինՀայտարարվել է Վայք-Արին ճանապարհի կմ0+400-կմ6+500 հատվածի վերակառուցման աշխատանքների նախագծման մրցույթ
10-06-2026Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 22-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելին