Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կառուցման շրջանակում կառուցվել են նաև բազմաթիվ ենթակառուցվածքներ

13-01-2026
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կառուցման շրջանակում կառուցվել են նաև բազմաթիվ ենթակառուցվածքներ։
 
Երկու ուղղությամբ՝ յուրաքանչյուրը երկու երթևեկելի գոտով (ևս մեկ անվտանգային գոտի) 34կմ հիմնական արագընթաց ավտոճանապարհի կառուցմանը զուգահեռ կառուցվել են նաև մոտ 20կմ ընդհանուր երկարությամբ դաշտամիջյան ճանապարհներ՝ ապահովելով մուտքեր դեպի քաղաքացիների հողամասեր ու տներ, 9 փոխհատում, 19 Т-աձև հանգույց, 4 կամուրջ, 10 անասնանցում և գյուղտեխնիկայի անցում։ Այս ենթակառուցվածքներն ու տրանսպորտային օբյեկտներն ապահովում են անվտանգ երթևեկություն։ Տրանսպորտային հանգույցներում անցկացվում է նաև լուսավորության համակարգ։
 
Ծրագրի պատվիրատու՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։
 
Ծրագրի ֆինանսավորում՝ ՀՀ կառավարություն և Ասիական զարգացման բանկ։

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին