Տեղի կունենան հանրային լսումներ

09-11-2026
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան 60կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային լսումներ տեղի կունենան հետևյալ ժամանակացույցով՝
 
▪Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11.00-ին, Սիսիան համայնքի Դարբաս բնակավայրի վարչական շենքի տարածքում
▪Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 14.00-ին, Սիսիանի համայնքապետարանի նիստերի դահլիճում
▪Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15.00-ին, Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում
 
Ազդակիր համայնքների բնակիչները հրավիրվում են մասնակցելու։
 
Հանրային լսումները կազմակերպվում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նախաձեռնությամբ և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի սահմանված կարգով։

Վերջին նորությունները

Մասնակցություն՝ «Զարգացող երկրների համար թվային տեխնոլոգիաների և խելացի տրանսպորտի նորարարական զարգացում» դասընթացին

09-11-2026

Դասախոսություններից բացի, կազմակերպվել են ճանաչողական այցելություններ առաջատար տեխնոլոգիական և նորարարական կենտրոններ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացել են թվային տեխնոլոգիաների գործնական կիրառությանը։

Կարդալ ավելին

Տեղադրվել են վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերը

08-11-2026

Մեկ թռիչքային կառուցվածքն ունի 19,5մ երկարություն։ Հետիոտնային անցման ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ, լայնությունը՝ 1.5մ։

Կարդալ ավելին

Հանդիպում՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության անդամների հետ

05-11-2026

Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության և ԿԶԵՀ-ի ֆինանսավորմամբ։

Կարդալ ավելին