Մասնակցություն՝ «Զարգացող երկրների համար թվային տեխնոլոգիաների և խելացի տրանսպորտի նորարարական զարգացում» դասընթացին
09-11-2026
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ծրագրերի նախապատրաստման և մոնիթորինգի մասնագետ Վարդուհի Սարգսյանը մասնակցել է հոկտեմբերի 15-ից 28-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաքում Պեկինի տրանսպորտի համալսարանի (Beijing Jiaotong University) կողմից կազմակերպված «Զարգացող երկրների համար թվային տեխնոլոգիաների և խելացի տրանսպորտի նորարարական զարգացում» խորագրով դասընթացին։
Դասընթացի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել թվային տեխնոլոգիաների և խելացի տրանսպորտային համակարգերի զարգացման ժամանակակից միտումներին, Չինաստանի առաջատար փորձին և նորարարական լուծումներին, ինչպես նաև քննարկել դրանց կիրառման հնարավորությունները զարգացող երկրներում։
Դասախոսություններից բացի, կազմակերպվել են ճանաչողական այցելություններ առաջատար տեխնոլոգիական և նորարարական կենտրոններ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացել են թվային տեխնոլոգիաների գործնական կիրառությանը։
Դասընթացի փակման արարողությանը եզրափակիչ ելույթի իրավունքը վերապահված էր Ճանապարհային դեպարտամենտի աշխատակցին։ Իր խոսքում Վարդուհի Սարգսյանը կարևորել է դասընթացի շրջանակում ձեռք բերված գիտելիքների գործնական կիրառումը, մասնակից երկրների միջև ձևավորված բարեկամական կապերի ամրապնդումը, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների և խելացի տրանսպորտի ոլորտներում հետագա համագործակցության ընդլայնումը։
Վերջին նորությունները
Տեղի կունենան հանրային լսումներ
09-11-2026Ազդակիր համայնքների բնակիչները հրավիրվում են մասնակցելու։
Կարդալ ավելինՏեղադրվել են վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերը
08-11-2026Մեկ թռիչքային կառուցվածքն ունի 19,5մ երկարություն։ Հետիոտնային անցման ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ, լայնությունը՝ 1.5մ։
Կարդալ ավելինՀանդիպում՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելության անդամների հետ
05-11-2026Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերը, որոնք իրականացվում են ՀՀ կառավարության և ԿԶԵՀ-ի ֆինանսավորմամբ։
Կարդալ ավելին