Քաջարանի թունելի կառուցման համար Հայաստան է ներկրվել մասնագիտացված տեխնիկայի առաջին խմբաքանակը

12-11-2026
Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում կապալառու կազմակերպությունն ակտիվորեն իրականացնում է անհրաժեշտ ռեսուրսների և մասնագիտացված տեխնիկայի մոբիլիզացում՝ թունելի փորման աշխատանքների մեկնարկին ընդառաջ։
 
Այս փուլում Քաջարանի հատվածում կատարվում են շինարարական բազայի նախապատրաստման աշխատանքներ։ Զուգահեռաբար Հայաստան է ներկրվում ստորգետնյա հորատման և թունելաշինության համար նախատեսված մասնագիտացված տեխնիկան։ Տեխնիկական միջոցների առաջին խմբաքանակն արդեն ժամանել է Հայաստան։
 
Նշված քայլերը վկայում են ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքային այս ծրագրի գործնական փուլի առաջընթացի մասին։
 
Հիշեցնենք, որ ծրագրով նախատեսվում է 7,2կմ ընդհանուր երկարությամբ Քաջարանի թունելի, ինչպես նաև մոտ 4կմ ընդհանուր երկարությամբ հարակից ճանապարհների կառուցում: Թունելը նախագծվել է միջազգային չափանիշներին համապատասխան։ Այն ապահովված կլինի լուսավորության‚ օդափոխության‚ հակահրդեհային ժամանակակից համակարգերով։ Քաջարանի թունելի կառուցման արդյունքում ներկայում գործող ճանապարհը կկրճատվի շուրջ 14կմ-ով‚ և 50կմ-ժամ արագության փոխարեն վարորդները կերթևեկեն միջինը 80կմ-ժամ արագությամբ։
 
Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի կողմից։
 
Ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

 

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ՏԿԵՆ-ԳՀԱՇՁԲ-2026/1ԳԾ ծածկագրով մրցույթ

10-11-2026

Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 16-ը՝ ժամը 17.00։

Կարդալ ավելին

Տեղի կունենան հանրային լսումներ

09-11-2026

Ազդակիր համայնքների բնակիչները հրավիրվում են մասնակցելու։

Կարդալ ավելին