Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հանդիպել է ՀՀ ֆինանսների նախարարության մասնագիտական խմբի հետ՝ փոխնախարար Էդգար Մկրտչյանի գլխավորությամբ։ Մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արտյոմ Մեհրաբյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալներ Կարեն Բադալյանը, Նարեկ Զուլալյանը, Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը, Քաջարան-Ագարակ և Արտաշատ-Սիսիան ճանապարհների կառուցման ծրագրի ղեկավար Մկրտիչ Կիրակոսյանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր։ Նշենք, որ 2016 թվականին պատրաստվել է Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություն և նախնական նախագիծ։ Այժմ աշխատանքներ են տարվում այս հատվածի մանրամասն նախագծի պատրաստման գործընթացը մեկնարկելու ուղղությամբ։
 
ՀՀ ՏԿԵՆ-ի, Ֆինանսների նախարարության և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները մանրամասն անդրադարձել են Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի նախնական նախագծին, ճանապարհի ծրագծին, ծրագրի իրականացման առաջնահերթություններին, ֆինանսավորման մեխանիզմներին։ Կողմերը նախանշել են Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի մանրամասն նախագծի պատրաստման ուղղությամբ իրականացվելիք քայլերը։
 
Հիշեցնենք, որ ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

 

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին

Պարզաբանում

12-10-2026

Տեղեկացնում ենք նաև, որ վերոնշյալ ճանապարհը տեղական նշանակության է, որի սպասարկումը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հսկողության ներքո չէ։

Կարդալ ավելին