Կայացել է աշխատանքային խորհրդակցություն

17-08-2026

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն այսօր անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն հիմնադրամի ճանապարհների պահպանման աշխատանքների համակարգման, ինչպես նաև ճանապարհների գույքագրման և ծրագրերի մշակման բաժինների աշխատակիցների հետ։

Պարոն Չերչինյանը տեղեկացրել է, որ նշված բաժինների աշխատանքների համակարգումն այսուհետև իրականացնելու է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Սաթենիկ Թովմասյանը։

Գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել փոխտնօրեն Արման Խաչատրյանին մինչ այժմ այս ոլորտների համակարգման գործում մեծ ներդրման համար, ինչպես նաև ընդգծել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով միջին նորոգման աշխատանքների մեծ ծավալն ու Արման Խաչատրյանի խիստ ծանրաբեռնվածությունն այս ոլորտում։ Տնօրենն ու ճանապարհների պահպանման աշխատանքների համակարգման ու ճանապարհների գույքագրման և ծրագրերի մշակման բաժինների աշխատակիցներն իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակցելու տիկին Թովմասյանին հետագա աշխատանքներում։ Սաթենիկ Թովմասյանն էլ իր հերթին վստահություն է հայտնել, որ համատեղ գործունեության շնորհիվ կկարողանան արդյունավետորեն շարունակել այս պատասխանատու աշխատանքը։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ պահպանմանը, ձմեռային սպասարկման նախապատրաստական աշխատանքներին և այլ թեմաների։

Այնուհետև Սաթենիկ Թովմասյանը խորհրդակցությունը շարունակել է նշված բաժինների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով ընթացիկ հարցեր։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին