Ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով

19-06-2026
Եթե նկարել եք թերություններ ՀՀ հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհներին, ապա Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով կարող եք այդ մասին տեղեկացնել պատասխանատուներին, և կարճ ժամկետում այդ թերությունները կվերացվեն։
 
Arm Roads Info («Ճանապարհների տեղեկատու») բջջային հավելվածը կարող եք ներբեռնել PlayMarket-ում և AppStore-ում։
 
Հավելվածում առկա է եռալեզու ուղեցույց, որը կհուշի՝ ինչպես այն օգտագործել։
 
Պարզապես ճանապարհահատվածում, որտեղ արձանագրել եք թերություն, կատարեք տեղորոշում, լուսանկար, կցեք այն, նշեք մեկնաբանություն, ձեր էլ. հասցեն և սեղմեք «Հաստատել» կոճակը։
 
Հավելվածը նաև տեղեկատվական հարթակ է։ Այն ձեզ կծանուցի ընթացիկ շինաշխատանքների, ճանապարհների անցանելիության, շրջանցիկ ճանապարհների մասին։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին