«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն արժանացել են «Աշխատանքի վաստակի համար» մեդալի

19-10-2026
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով «Աշխատանքի վաստակի համար» մեդալով են պարգևատրվել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի պետ, ծրագրերի ղեկավար Կարեն Շեկոյանը և միջին նորոգման ծրագրերի կառավարման բաժնի պետ, ծրագրերի ղեկավար Արամ Շահինյանը։
 
Պետական պարգևները հանձնել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
 
Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և մասնագիտական հաջողություններ։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին