Մասնակցություն՝ թունելների կառուցման թեմայով միջազգային սեմինարի
20-10-2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի 8կմ հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի համակարգող ինժեներ Կարեն Բաբայանը, մասնակցում են թունելների ճարտարագիտության և տեխնոլոգիաների թեմայով սեմինարին։ Այն նախատեսված է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության (BRI) երկրների համար։
Սեմինարն անցկացվում է հոկտեմբերի 11-ից 24-ը Չինաստանի Ֆուժու քաղաքում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչները ծանոթանում են թունելների կառուցման, շահագործման և կառավարման միջազգային փորձին, նորագույն տեխնոլոգիաներին։ Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել մի շարք թունելներ։ Այս պահին ընթանում է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի երկու թունելների շինարարությունը, ծրագրի շրջանակներում նախատեսված է կառուցել նաև Քաջարանի և Բարգուշատի թունելները, ուստի սեմինարին մասնակցությունը մեծապես կնպաստի նշված բնագավառում Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների մասնագիտական հմտությունների բարելավմանը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Տ-3-56 /Մ-5/-Արևադաշտ-/Տ-3-23/ ճանապարհի 10.4կմ-ի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
09-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 20-ը՝ժամը 11։00։
Կարդալ ավելին2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն
09-10-20263-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ
08-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին