«Ադրյունքում այժմ օգտագործվող ոլորաններով ճանապարհի երկարությունը կկրճատվի 14 կմ-ով, իսկ տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 80 կմ/ժ։ Ճանապարհին ծախսվող ժամանակը կկրճատվի 40 րոպեով»,- բացատրեց Բադալյանը։
Հայաստանը նախատեսում է գրեթե 3 ժամով կրճատել Իրանի սահման հասնելու ճանապարհը
20-10-2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանի հարցազրույցը՝ «Սպուտնիկ Արմենիային»։
«Հյուսիս-հարավ» նախագծի իրականացումը Հայաստանի հարավով տեղաշարժն ավելի արագ և անվտանգ կդարձնի, իսկ Իրանի հետ տրանսպորտային հաղորդակցությունը` ավելի արդյունավետ և ռազմավարական առումով կարևոր ամբողջ երկրի համար։
Հայաստանը նախատեսում է գրեթե 3 ժամով կրճատել Իրանի սահման հասնելու ճանապարհը։ Սա հնարավոր կդառնա «Հյուսիս-հարավ» նախագծի շրջանակում Սյունիքի մարզում ճանապարհների և թունելների կառուցման ավարտից հետո։
«Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան» լոգիստիկ ուղու արդյունքներին նվիրված կլոր սեղանի ժամանակ Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Կարեն Բադալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց, որ «Հյուսիս-հարավ» նախագծի չորրորդ մասն իրականացվում է Սյունիքի մարզում և բաժանված է երեք լոտի։
Իրանի սահմանից (Ագարակ) մինչև Քաջարան նախատեսվում է կառուցել ընդհանուր առմամբ 32 կմ ճանապարհահատված։ Նախագիծը նախատեսում է 5 հանգույցի, 2 նոր թունելի և 15 նոր կամուրջների կառուցում։ Այս հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2027 թվականը։ Երկրորդ լոտը 7.2 կմ երկարությամբ Քաջարանի նոր թունելն ու դրան հարող 4 կմ ճանապարհն է։ Սա կթեթևացնի Մեղրիի լեռնանցքի (գտնվում է ծովի մակարդակից 2535 մ բարձրության վրա) ծանրաբեռնվածությունը, ինչը զգալիորեն կբարելավի ճանապարհային անվտանգության մակարդակը, ինչպես նաև թույլ կտա խուսափել անցանելիության ապահովման հետ կապված առկա դժվարություններից։
Երրորդ լոտի շրջանակում նախատեսվում է Քաջարանից Սիսիան 60 կմ երկարությամբ մայրուղի կառուցել, որը ներառում է Բարգուշատի թունելը (8.6 կմ երկարությամբ), 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջ և 9 թունել (12.5 կմ)։ Նախագծի ավարտից հետո Սիսիան-Քաջարան հատվածը կկրճատվի 54 կմ-ով, իսկ միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 100 կմ/ժ: Արդյունքում այս հատվածով երթևեկության ժամանակը կկրճատվի 1.5-2 ժամով:
Այս հատվածի շինարարությունը կսկսվի 2026 թվականին և նախատեսվում է ավարտին հասցնել վեց տարվա ընթացքում:
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին