Հավաքագրվել են ճանապարհահատվածների ծածկի վիճակի վերաբերյալ տեխնիկական տվյալներ

23-10-2026
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցների կողմից 2026 թվականի երրորդ եռամսյակում հավաքագրվել են 792.5կմ ընդհանուր երկարությամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների առանձին հատվածների ծածկի վիճակի վերաբերյալ տեխնիկական տվյալներ։ Ընդ որում, 561.6կմ-ը միջպետական նշանակության ճանապարհներ են, 230.9կմ-ն՝ հանրապետական նշանակության։
 
Ուսումնասիրությունն իրականացվել է գործիքային մեթոդներով (IRI միջազգային անհարթության գործակցի որոշում):
 
Հետազոտություններ կատարվել են Մ-1, Մ-3, Մ-4, Մ-5, Հ-7, Հ-38, Հ-58, Հ-82, Հ-84, Հ-85 ճանապարհներին։
 
Հավաքագրված տվյալները համատեղելուց և ընթացիկ վերլուծություն իրականացնելուց հետո կմուտքագրվեն HDM տնտեսագիտական վերլուծական մոդելում` կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ վերականգնողական ծրագրեր մշակելու նպատակով:

 

Վերջին նորությունները

Հանրային ներդրումային կոմիտեի նիստում հաստատվել են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր

23-10-2026

Նախատեսվում է Դիլիջանի գործող թունելին զուգահեռ կառուցել 2365 մետր երկարությամբ նոր թունել, իսկ գործողը վերածել տարհանման թունելի։ Կհիմնանորոգվի նաև Պուշկինի թունելը, կվերականգնվեն 2024 թվականի հեղեղումներից վնասված Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի հատվածները։

Կարդալ ավելին

Միջին նորոգում՝ Արագածոտն-Նոր Եդեսիա ճանապարհի կմ0+160-կմ9+800 հատվածում

21-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 2-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին