Հետևում են սպասարկման աշխատանքների ընթացքին
27-10-2026
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Սաթենիկ Թովմասյանը հիմնադրամի ճանապարհների պահպանման աշխատանքների համակարգման բաժնի պետ Գերասիմ Մարտիրոսյանի և ճանապարհների պահպանման աշխատանքների տարածքային ինժեներ Մովսես Ավագյանի հետ այցելել է Արագածոտնի մարզ՝ հետևելու մարզի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընթացիկ սպասարկման աշխատանքներին։
Տիկին Թովմասյանը հանդիպել է Արագածոտնի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերությունների ղեկավարների հետ։ Քննարկվել են ընթացիկ սպասարկմանը, ձմռան նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր։
Աշխատակազմի ղեկավարը շեշտել է, որ սպասարկման աշխատանքները կատարելիս պետք է խստորեն հետևել ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման ու կատարված աշխատանքների ընդունման կարգը սահմանող կառավարության N 1419-Ն որոշման պահանջներին։ Անդրադարձ է եղել ձմռանն ընդառաջ ձյուն մաքրող մեքենասարքավորումների տեխնիկական վիճակին, կապալառուների կողմից աղ-ավազի կուտակման գործընթացին և այլ հարցերի։
Սպասարկող ընկերությունների հետ հանդիպումները շարունակվում են մյուս մարզերում ևս։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/109Շ ծածկագրով մրցույթ
26-10-2026Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 3-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՄիջին նորոգում՝ Դիլիջան-Իջևան ճանապարհին
24-10-2026Ծածկի տեղադրումից հետո ճանապարհը կգծանշվի, կլրացվեն, կհարթեցվեն կողնակները, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։
Կարդալ ավելինՀավաքագրվել են ճանապարհահատվածների ծածկի վիճակի վերաբերյալ տեխնիկական տվյալներ
23-10-2026Հետազոտություններ կատարվել են Մ-1, Մ-3, Մ-4, Մ-5, Հ-7, Հ-38, Հ-58, Հ-82, Հ-84, Հ-85 ճանապարհներին։
Կարդալ ավելին