Տրանշ-3-ի երթևեկելի գոտիներից մեկում տրվել է ասֆալտապատման աշխատանքների մեկնարկը

28-04-2021

2021թ. ապրիլին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ում՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների երթևեկելի գոտիներից մեկում‚ տրվել է ասֆալտապատման աշխատանքների մեկնարկը։ Դրանց հետևելու, ընթացքին ծանոթանալու, աշխատանքային հարցեր քննարկելու նպատակով ապրիլի 27-ին Շիրակի մարզ է այցելել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը։ Նախարարի պաշտոնակատարը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ գլխավոր տնօրեն Ստեփան Մաչյանի և պատասխանատուների ուղեկցությամբ զրուցել է շինարարների հետ, կարևորել աշխատանքների ժամանակին և որակով իրականացումը՝ նշելով, որ Հյուսիս-հարավի այս հատվածը կենսական նշանակություն ունի։

Տրանշ-3-ի (Թալին-Լանջիկ՝ 18,7կմ, Լանջիկ-Գյումրի՝ 27,5կմ) ընդհանուր երկարությունը՝ շուրջ 46,2 կմ է։ Տրանշ-3-ի որոշ հատվածներ կառուցվում են նոր ծրագծով‚ որոշ հատվածներում վերակառուցումն իրականացվում է գոյություն ունեցող ճանապարհի վրա։

 

Վերջին նորությունները

Տեղի կունենան հանրային լսումներ

09-11-2026

Ազդակիր համայնքների բնակիչները հրավիրվում են մասնակցելու։

Կարդալ ավելին

Մասնակցություն՝ «Զարգացող երկրների համար թվային տեխնոլոգիաների և խելացի տրանսպորտի նորարարական զարգացում» դասընթացին

09-11-2026

Դասախոսություններից բացի, կազմակերպվել են ճանաչողական այցելություններ առաջատար տեխնոլոգիական և նորարարական կենտրոններ, որոնց ընթացքում մասնակիցները ծանոթացել են թվային տեխնոլոգիաների գործնական կիրառությանը։

Կարդալ ավելին

Տեղադրվել են վերգետնյա հետիոտնային անցման թռիչքային սալերը

08-11-2026

Մեկ թռիչքային կառուցվածքն ունի 19,5մ երկարություն։ Հետիոտնային անցման ընդհանուր երկարությունը 39մ է, բարձրությունը՝ 5.10մ, լայնությունը՝ 1.5մ։

Կարդալ ավելին