ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են ճանապարհաշինական ծրագրեր
28-07-2026
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանի ու հիմնադրամի պատասխանատուների մասնակցությամբ տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելության ներկայացուցիչների հետ։
Քննարկման առանցքում էին ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերի ընթացքը, առաջիկա քայլերը, ինչպես նաև դրանց իրականացմանն առնչվող իրավական, ֆինանսական և տեխնիկական հարցերը։
Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագրով նախատեսվում է կառուցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի հյուսիսային 27,1կմ երկարությամբ հատվածը։ Ծրագրի ֆինանսավորման նպատակով 2025 թվականին Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը կնքել են 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր։
Քննարկվել են ծրագրի ներկա վիճակը, մրցութային գործընթացների առկա փուլը, հողերի օտարման աշխատանքները, ինչպես նաև շինարարության մեկնարկին նախորդող կազմակերպական և տեխնիկական գործընթացները։
«Ասիական զարգացման բանկը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերը ռազմավարական նշանակություն ունեն երկրի համար։ Վստահ եմ, որ շարունակական համագործակցության և արդյունավետ համակարգման շնորհիվ կկարողանանք սահմանված ժամկետներում առաջ մղել մեր համատեղ ծրագրերը և ապահովել դրանց հաջող իրականացումը»,- նշել է նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման, ինչպես նաև Մ-6 միջպետական ճանապարհի հետաղետային վերականգնման և բարելավման նոր ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Կողմերն անդրադարձել են ծրագրերի տեխնիկական պատրաստվածությանը, ֆինանսավորման մեխանիզմներին և իրականացման հաջորդ փուլերին։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համագործակցության շարունակականությունը և պայմանավորվել նախկինի պես սերտ աշխատել՝ համատեղ ծրագրերի արդյունավետ և ժամանակին իրականացման նպատակով։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին