Միջին նորոգում՝ Ապարան-Սպիտակի ոլորաններ հատվածում

29-07-2026
Մ-3 միջպետական ճանանարհի՝ Ապարան-Սպիտակի ոլորաններ շուրջ 21.6կմ երկարությամբ հատվածում (կմ75+460-կմ97+020) կատարվում է միջին նորոգում։
 
Միջին նորոգման աշխատանքների շրջանակում իրականացվում է երթևեկամասի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում, ասֆալտբետոնե վերին շերտի տեղադրում։ Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո կատարվում է կողնակների լրացում ու հարթեցում, անվտանգային տարրերի տեղադրում և գծանշում։
 
Այս պահին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում նաև Մ-4, Երևան-Սևան ճանապարհին, Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանով անցնող Մ-2 միջպետական ճանապարհի տարբեր հատվածներում, հանրապետության այլ տեղամասերում։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին